-
17.06.2014|
12:26
Հունիսի 12-ին Բրազիլիա-Հորվաթիա խաղով մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի թվով քսաներորդ առաջնությունը: Իհարկե, դրան նախորդեց մարզական այս մեծ տոնախմբության բացման հանդիսավոր արարողությունը, սակայն առանձնապես եկեք չծանրանանք դրա վրա, որքան էլ հիշատակման արժանի ու ուսուցողական շատ բան կար նրա մեջ հատկապես խոշոր հանդիսությունների կազմակերպիչների համար: Էլ չեմ խոսում խնդրո գեղագիտական կողմի մասին:
-
16.06.2014|
22:16
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հաղթանակով սկսեց Գերմանիայի ընտրանին՝ չորս անպատասխան գնդակի տարբերությամբ առավելության հասնելով խմբայինում իր հիմնական մրցակցի՝ Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ:
-
15.06.2014|
14:08
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային չորրորդ՝ հունիսի 15-ի օրը սկսվեց Անգլիա-Իտալիա խաղով: Գրեթե հավասար հնարավորություններով այս հանդիպումում առավել հաջողակ եղան իտալացիները՝ հաղթելով 2:1 հաշվով:
-
13.06.2014|
12:53
Ընթացիկ տարում ընդամենը երկու անգամ ռինգ դուրս գալով՝ աշխարհի թիվ մեկ բռնցքամարտիկ (անկախ քաշային կարգից) Ֆլոյդ Մեյվեզերը դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Նրա վերջին երկու մրցակիցներն են եղել մեքսիկացի Սաուլ Ալվարեսն ու արգենտինացի Մարկոս Մայդան:
-
13.06.2014|
12:52
Արդեն իսկ հայտարարվել է, որ շախմատի աշխարհի չեմպիոնության համար մրցաշարի անցկացման վայր է ընտրվել ձմեռային վերջին օլիմպիադայի մայրաքաղաք Սոչին (այս մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը), թեպետ մտավախություն կա, որ Եվրամիության հնարավոր սանկցիաների պատճառով Մագնուս Կառլսենն ու Վիշվանաթան Անանդը չկարողանան ժամանել Ռուսաստան:
-
13.06.2014|
12:50
Հասկանալի է, որ աշխարհն այս մեկ ամիսը (եթե, իհարկե, նկատի ունենանք ֆուտբոլի առաջնության օրերը` հունիսի 12 - հուլիսի 13) միայն ֆուտբոլով չի ապրելու: Կան և այլ հետաքրքիր մրցաշարեր: Փորձենք հիշել դրանցից առավել նշանակալիները:
-
13.06.2014|
12:47
Երեկ, մեր ժամանակով կեսգիշերին մոտ, Բրազիլիա-Հորվաթիա խաղով տրվեց ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնության մեկնարկը: Իհարկե, դրան նախորդեց բացման հանդիսավոր արարողությունը: Կազմակերպիչ երկիր Բրազիլիան ամեն ինչ էր արել այն տոնի վերածելու համար:
-
10.06.2014|
20:55
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հունիսի 22-ին եռօրյա այցով կժամանի Հայաստան։ Վերջինս մեր երկրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով։
-
10.06.2014|
11:27
AS-ի հավաստմամբ, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության Բրազիլիա-Հորվաթիա խաղին՝ վախենալով, որ կարժանանա ֆուտբոլասերների սուլոցներին:
-
10.06.2014|
11:22
Երկու շաբաթ շարունակ աշխարհի ուժեղագույն թենիսիստները Ֆրանսիայի բաց առաջնությունում, որն աշխարհին հավասարապես հայտնի է «Ռոլան Գարոս» անունով, վիճարկեցին ուժեղագույնի կոչումը: Մասնակիցները (տղամարդկանց մասով) 128-ն էին: